Քեռի Թոմի խրճիթը

Հարիեթ Բիչըր Սթոու ամերիկյան գրող, «Քեռի Թոմի խրճիթը» (անգլ.՝ Uncle Tom's Cabin, 1852) հայտնի վեպի հեղինակ (թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում նաև հայերեն)։ Իր գրական ստեղծագործություններում Հարիեթ Բիչըր-Սթոուն հանդես է գալիս որպես կանանց կրթության իրավունքի պաշտպան և ստրկատիրության վերացման կողմնակից: 1852 թվականին հրատարակվել է նրա ամենահայտնի վեպը՝ «Քեռի Թոմի խրճիթը», որը ստրկատիրությունը մերկացնող ամենացնցող փաստաթղթերից է: Առաջին տարվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է գրքի 350000, իսկ ամբողջ աշխարհում՝ 600000 օրինակ: Անգլիայում այն հրատարակվել է 35, ԽՍՀՄ-ում՝ 59 անգամ, թարգմանվել է 21 լեզուներով, հրատարակվել 2 միլիոնից ավելի ընդհանուր տպաքանակով։ Վեպի հիման վրա նկարահանվել են կինոֆիլմեր։ Ի պատասխան ստրկատետերի ու նրանց ընկերների կողմից հնչած մեղադրանքների՝ Հարիեթ Բիչըր-Սթոուն 1853 թվականին հրատարակում է «Քեռի Թոմի խրճիթի բանալին» («Key to uncle Tom’s Cabin») վեպը, որում ապացուցել է, որ վեպի սյուժեն (հաճախ նաև ամենափոքր մանրամասները) վերցված է կյանքից:

Կատեգորիա Վեպ (201)
Լեզու Հայերեն
Տևողություն 18ժ : 35ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Լսել առցանց