Մուսա լեռան քառասուն օրը

Մուսա լեռան քառասուն օրը (գերմ.՝ Die vierzig Tage des Musa Dagh), ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելի ստեղծագործությունն է գրված իրական փաստերի հիման վրա։Ինքնապաշտպանական կռիվները տեղի են ունեցել Մուսա լեռան վրա (Հալեպի նահանգի Անտիոք գավառում՝ Սվեդիա գյուղաքաղաքի մոտ): Լեռան շուրջը կային 7 հայկական գյուղեր՝ Քեբուսիե, Վագըֆ, Խդրբեկ, Յողունօլուք, Հաջի Հաբիբլի, Բիթիաս: 1915 թվականին հայերը Մուսա լեռան վրա Թուրքերի դեմ տանում են 53-օրյա պաշտպանություն։ Ավստրիացի գրող Ֆրանց Վերֆելը այդ ամենից ոգևորված որոշում է գրել վեպ Մուսա լեռան քառասուն օրը անվանմամբ։ Գրքի ստեղծման գաղափարը Վրանց Վերֆելի մտքում ծագել է 1929 թվականին, երբ գտնվում էր Դամասկոսում և տեսել էր, թե ինչպես են հայ երեխաներին աշխատանքի դնում գորգի գործարանում։ Հայ ժողովրդի անհասկանալի ճակատագիրը Վերֆելին ստիպում է հասնել մինչև գրիչ։ Վեպը գրվել է 1932 թվականին՝ գերմաներենով, իսկ մինչ այդ Վերֆելն ուսումնասիրել է ամբողջ հայոց պատմությունը։ Գիրքը լույս է տեսել 1933 թվականին՝ շուտով արժանանալով ընթերցասերների ջերմ ընդունելությանը: Դրա վառ ապացույցն է այն, որ գիրքը թարգմանվել է 34 լեզուներով։ ԱՄՆ-ում 1934 թվականին գրքի լույս ընծայումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում վաճառվել է 34 000 օրինակով։ Նույն տարվա դեկտեմբերին ամերիկյան Time ամսագիրը գիրքը համարել է ամսվա գիրք։ Ֆրանց Վերֆելի աշխարհահռչակ այս վեպը հայերեն է թարգմանել բանաստեղծ և թարգմանիչ Պարույր Միքայելյանը: Լույս է տեսել 1964 թվականին, Երևանում: Վեպն այնուհետև ունեցել է հայերեն ևս երեք հրատարակություն (1987, 1990 և 2015 թվականներին):

Կատեգորիա Վեպ (84)
Լեզու Հայերեն
Տևողություն 40ժ : 20ր
Առաջարկվող տարիք 16-120

Լսել առցանց