Տաջիկական հեքիաթներ

Շատ ու շատ հեքիաթներում, հերոսն անցնելով փորձությունների միջով, հաղթում է չարին իր ազնվությամբ, խելքով, բարությամբ, քաջությամբ, ապա անպայման ինչ-որ պարգևի արժանանում` ամուսնանում արքայադստեր հետ, ստանում թագավորության կեսը, վայելում մարդկանց սերն ու հարգանքը: Հեքիաթները, բացի երեխաներին զբաղեցնելը, նաև ունեն խորը դաստիարակչական նշանակություն. հեքիաթային հերոսների օրինակով մանուկներին սովորեցնում են, որ բարին, լավը, ազնիվը անպայման հաղթում է, աշխատասեր ու խելացի հերոսը կամ հերոսուհին ի վերջո հասնում է հաջողության: Ըստ այդմ էլ, հեքիաթն արդիական է բոլոր ժամանակներում, այլ է խնդիրը, որ ժամանակակից երեխաներին հետաքրքրող հարցերին պատասխան տալու համար դասական ժողովրդական կամ հեղինակային հեքիաթները երբեմն բավարար չեն:

Լեզու Հայերեն
Տևողություն 0ժ : 53ր
Առաջարկվող տարիք 6-8