Չի վաճառվում

Ժամանակակից գրող Արփի Ոսկանյանը ծնվել է 1978թ. Ստեփանավան քաղաքում։ Գրել սկսել է 5 տարեկանից, առաջին անգամ տպագրվել է մամուլում 1990թ.։ 1995թ. տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2016թ. լույս է տեսել պատմվածքների «Չի վաճառվում» ժողովածուն, որի մեջ ներկայացված է հեղինակի՝ փոքր արձակում անցած 20-ամյա ուղին, այդ տարիներին գրված բոլոր այն պատմվածքները, որոնք արժանացել են սուր քննադատության կամ մրցանակների։ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Արփի Ոսկանյանին պատմվածքների ժողովածուի ձայնագրման թույլտվությունը մեր կայքին տրամադրելու համար: Ինչպես նաև «Գրքասեր»-ը շարունակում է իր «Կարդում են հայտնիները» նախագիծը՝ հանրությանը հայտնի մարդիկ կարդում են իրենց նախընտրած ստեղծագործությունները և աուդիոձայնագրությունը նվիրում մեր կայքին: Շնորհակալություն Անիտա Հախվերդյանին «Գրքասեր»-ի առցանց գրադարանի ձայնադարանը հարստացնելու համար:

Կատեգորիա Պատմվածք (238)
Լեզու Հայերեն
Տևողություն 0ժ : 23ր
Առաջարկվող տարիք 16-120

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց