Քառասունհինգ

«Քառասունհինգ» (ֆր.՝ Les Quarante-Cinq), Ալեքսանդր Դյումա (հոր) վեպերից է, որն ավարտում է հուգենոտյան պատերազմների մասին եռապատումը, այն պատմության վերջաբանն է, որը սկսվում է «Մարգո թագուհին» վեպում և շարունակվում «Կոմսուհի դը Մոնսորո»-ում։ «Քառասունհինգ» վեպում ընթերցողը կրկին հանդիպում է Դիանա դը Մերիդորին և տեղեկանում նրա հետագա ճակատագրին. ծանր տանելով իր սիրելի տղամարդու մահը՝ նա իր սիրելիի մահվան վրեժը դարձնում է իր կյանքի նպատակ։

«Քառասունհինգ» վեպում թագավորական տունը և բարձր ազնվական ընտանիքները խրվել են ինտրիգների մեջ, ամեն քայլափոխին իրականացնում են դավաճանություններ ու սպանություններ։ Դուքս Ֆրանսուա Անժուացին մասնակցում է պատերազմին միայն այն պատճառով, որ ցանկանում է դառնալ նախ Ֆլանդրիայի, ապա նաև Ֆրանսիայի միապետը։ Խորամանկ քաղաքական գործիչ դուքս դը Գիզը Վիլհելմ Օրանացու հետ դավադրություն է կազմակերպում։ Գիզի քույրը՝ դքսուհի դը Մոնպանսյեն պահում է վարձու մարդասպանների մի ամբողջ բանակ։ Ահա թե ինչպիսի շրջապատում էր գտնվում Հենրի IIIը։ Դյումայի նկարագրմամբ նա կարողանում էր թագավորել միայն նրա շնորհիվ, որ հենվում էր ողջամիտ, եռանդուն և նվիրված օգնականների վրա։ Սակայն «Քառասունհինգ» գրքում միայնակ թագավորի կողքին այդպիսի օգնականներ չկային։

Կատեգորիա Վեպ (96)
Լեզու Հայերեն
Տևողություն 34ժ : 22ր
Առաջարկվող տարիք 16-120

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց