Սալամբո

«Սալամբո»-ն Գյուստավ Ֆլոբերի պատմական վեպն է, գրվել է 1857-1862 թվականներին։ Գործողությունը տեղի է ունենում Կարթագենում մ. թ .ա. 3-րդ դարում։

 Սալամբոյի հերոսուհու կերպարը Համիլկարայի անանուն աղջկա կերպարի էվոլյուցիան է, ում հիշատակում է հին գրողներից մեկը։

 1858 թ. ամռանը Ֆլոբերը մեկնում է Թունիս՝ ծանոթանալու պատմական Կարթագենին։ Աստիճանաբար ուրվագծվում է վեպի ֆաբուլան։ Մինչև Թունիս ժամանելը վեպի գրառումները Ֆլոբերն այրում է, քանզի այստեղ համոզվում է, որ սխալ էր պատկերացնում փյունիկյան քաղաքակրթությունը։ «Սալամբո»-ն լիովին արդարացնում է ֆրանսիական հասարակության սպասումները արևելյան էկզոտիկայի նկատմամբ։ Մեծ աղմուկ է հանում երեխաների զոհաբերության տեսարանը. այն համարում են անգամ սադիստական։ Բավական համարձակ է նաև Սալամբոյի և օձի համատեղ տեսարանը։

Կատեգորիա Վեպ (201)
Լեզու Հայերեն
Տևողություն 13ժ : 5ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement