Ադամանդ որոնողները

«Ադամանդ որոնողները» ֆրանսիացի գրող Լուի Բուսենարի արկածային վեպն է՝ գրված 1883 թվականին։ Վեպն արժեքավոր տեղեկություններ է պարունակում աֆրիկյան վայրի բնության մանրամասն և ստույգ նկարագրությունների, ադամանդի հանքավայրերի աշխատողների, սպիտակամաշկ բնակիչների և տեղական ցեղերի կյանքից կենցաղային գունեղ տեսարանների մասին: Երեք ֆրանսիացի՝ Ալեքսանդր Շոնին, Ալբերտ դը Վիլրոժը և Ժոզեֆը, գնում են Հարավային Աֆրիկա՝ գանձեր որոնելու։ Գանձերի մասին տեղեկանում են նաև բուրերի կողոպտիչների խումբը և նրանց հանցակիցները՝ արկածախնդիր Սեմ Սմիթի գլխավորությամբ։ Հաղթահարելով շատ վտանգներ՝ խիզախ ֆրանսիացիները իրենց տեղաբնիկ ուղեկցորդների՝ որսորդ-բուշմենի, տսվան Զուգայի և զուլուս Մոգոպոյի հետ հանցագործների դեմ գոտեմարտում հաղթող են դուրս գալիս և հայտնաբերում կորցրած գանձը։

Կատեգորիա Վեպ (120)
Լեզու Հայերեն
Տևողություն 26ժ : 7ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Լսել առցանց