Էժենի Գրանդե

«Էժենի Գրանդե» -ն ֆրանսիացի գրող  Օնորե դը Բալզակի վեպն է՝ առաջին անգամ լույս տեսած 1833 թվականին։ Սոմյուրի ամենանախանձելի հարսնացուն Էժենի Գրանդեն է: Ոչ ոք չգիտի Գրանդեի դրամական միջոցների իրական չափը: Էժենիի կյանքը շրջած իրադարձությունը տեղի է ունենում նրա ծննդյան օրը: Անսպասելի գալիս է հյուր՝ Փարիզի միլիոնատեր Գրանդեի  որդին՝ Շառլը: Նա նամակ է փոխանցում իր հորեղբորը  Նորահայտ զարմիկը թվում է նրան այլաշխարհի եկվոր: Նամակում հայտնում է եղբորը, որ սնանկացել է և պատրաստվում է ինքնասպան լինել, իսկ եղբորը խնդրում է հոգ տանել Շառլի մասին: Բանկիր դը Գրասենը ուղևորվում է Փարիզ, որպեսզի զբաղվի սնանկացած ֆիրմայի լիկվիդացմամբ: Այդ ընթացքում Էժենին համոզում է Շառլին ընդունել իր կուտակած ոսկեդրամները՝ վեց հազար ֆրանկ: Երիտասարդները սիրում են միյանց: Շուտով Շառլը մեկնում է՝ հարստանալու, իսկ մայր ու աղջիկ սպասում են նոր տարվա տոներին: Շուտով Էժենիի մայրը մահանում է: Նրա մահից հետո Էժենին անխոս ստորագրում է հրաժարում ժառանգությունից: Հաջորդ հինգ տարիները ոչինչ չեն փոխում նրա կյանքում: Հայրը կարողանում է կրճատել եղբոր պարտքը և զգալով նաև իր մոտալուտ վախճանը սկսում է սովորեցնել դստերը վարել իր գործերը: Վերադառնում է Շառլը: Նա վերադարձնում է Էժենիին իր պարտքը և իմաց է տալիս, որ մտադիր է ամուսնանալ օրիորդ դ'Օբրիյոնի հետ:  Տիկին Գրասենից իմանում է, որ Շառլը իրականում չի կարող ամուսնանալ դ'Օբրիյոնի հետ, քանի որ աղջկա հայրը գիտի, որ սա հրաժարվում է վճարել հորից մնացած պարտքերը: Նույն երեկո Էժենին համաձայնում է ամուսնանալ իր ձեռքը խնդրող Կրյուշոյի հետ և իր վրա է վերցնում Շառլի հոր պարտքերի վճարման պարտավորությունը: Հավատարիմ մնալով ամուսնական պայմանագրի կետերին՝ Կրյուշոն միշտ հարգալից է վերեբերվում կնոջը, թեպետ հոգում սպասում է նրա մահը: Բայց Աստված առաջինը տանում է նրան: Էժենին դառնում է այրի երեսունվեց տարեկանում: Նա վարում է գործերը, ինչպես պատգամել էր հայրը: 

Կատեգորիա Վեպ (201)
Լեզու Հայերեն
Տևողություն 9ժ : 33ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement