Գրիմ եղբայրների հեքիաթներ

«Մանկական և ընտանեկան հեքիաթներ» (գերմ.՝ Kinder- und Hausmärchen,), գերմանական ժողովրդական հեքիաթների գրական ժողովածու՝ մշակված Հակոբ, Վիլհելմ Գրիմ եղբայրների կողմից։ Առաջին անգամ լույս է տեսել 1812 թվականին։ ՄԵր օրերում առավել հայտնի է «Գրիմ եղայրների հեքիաթներ» անունով (գերմ.՝ Grimms Märchen)։ Հեքիաթների առաջին ձեռագիր ժողովածուն 1810 թվականին Գրիմ եղբայրները՝ ծանոթանալով անձնական խնդրանքին ուղարկում են իրենց ընկեր՝ Կլեմենս Բրենտանոյին, սակայն վերջինս այն ետ չի վերադարձնում։ Տարիներ անց, եղբայրների մահից հետո, ձեռագիրը գտնվում է Էլզաս նահանգի Էլենբերգ քաղաքի տաճարում։ Այսօր այն հայտնի է որպես «1810 թվականի Էլենբերգյան ձեռագիր» անունով։ Այն բովանդակում է 49 հեքիաթ, որոնցից տասնհինգը գրել է Վիլհելմ Գրիմը, իսկ քսանյոթը պատկանում են Հակոբ Գրիմի գրչին։ Սրանք ուղղակիորեն լսվել են հեքիաթասաց Հեսսենից։ Մնացածը վերցված են գրական աղբյուրներից։

Լեզու Հայերեն
Տևողություն 1ժ : 22ր
Առաջարկվող տարիք 3-5

Ներբեռնել

Ամբողջական գիրքը