Աշխարհի ժողովուրդների հեքիաթներ «Իմաստուն կրիան»

Հեքիաթ, բանահյուսական ժանր, գերազանցապես արձակ, բանավոր պատմվածք՝ կախարդական, արկածային, կենցաղային բովանդակությամբ, հյուսված գեղարվեստական հնարանքի յուրատեսակ միջոցներով։ Հեքիաթը բանահյուսության ժանրերից է, որտեղ հերոսները և դեպքերը պատկերված են չափազանցված կամ այլաբանորեն, հաճախ էլ՝ հրաշապատում ձևերով: Համաշխարհային բանագիտության մեջ տարբեր տեսություններ ու կարծիքներ կան հեքիաթի ծագման ու ձևավորման վերաբերյալ։ Հեքիաթը կարճ պատմություն է՝ ավելի հաճախ բանահյուսական կերպարներով, ինչպիսիք են թզուկները, էլֆերը, փերիները, հսկաները, գնոմները, գոբլինները, ջրահարսերը, տրոլները, միաեղջյուրները կամ վհուկները, հեքիաթներում հաճախ հանդիպում է կախարդանք կամ մոգություն։ Հեքիաթները հաճախ շփոթվում են այլ բանահյուսական նմանատիպ ժանրերի հետ, օր՝ լեգենդները, առասպելները (վերջիններիս ներառած պատմություններում սովորաբար առկա է ճշմարտության նշույլ: Հեքիաթների մեջ ծողովուրդն արտահայտում է իր նվիրական երազանքներն ու ձգտումները: Այն ինչ կյանքում անհնար է եղել իրականացնել, մարդիկ ցանկացել են իրականացած տեսնել հեքիաթներում:

Թարգմանիչ Ռ. Ռուբինյան (1)
Լեզու Հայերեն
Տևողություն 3ժ : 11ր
Առաջարկվող տարիք 6-8