Յո՞ երթաս (վեպ)

«Յո՞ երթաս», լատ.՝ Quo vadis, լեհ գրող Հենրիկ Սենկևիչի պատմավեպն է։ «Յո՞ երթաս» պատմավեպը երիտասարդ քրիստոնեուհի Լիգիայի և հռոմեացի պատրիկ Մարկոս Վինիկիոսի սիրո պատմությունն է և արտացոլում է պատմական իրողություններ, որոնք տեղի են ունեցել Ներոն կայսեր ժամանակաշրջանում, մ.թ. 64 թվականին։ Պատմավեպն առաջին անգամ գրքի տեսքով հրատարակվել է 1896 թվականին, թարգմանվել է ավելի քան 50 լեզուներով։ Այս գործի շնորհիվ Հենրիկ Սենկևիչը 1905 թվականին արժանացել է գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի։ Լեհերենից հայերեն պատմավեպը թարգմանել է Ստեփան Լիսիցյանը։

 

Կատեգորիա Վեպ (213)
Լեզու Հայերեն
Տևողություն 27ժ : 57ր
Առաջարկվող տարիք 16-120

Ներբեռնել

Ամբողջական գիրքը

Լսել առցանց