Ջեննի Գերհարդ

«Ջեննի Գերհարդ»  ամերիկյան գրող Թեոդոր Դրայզերի երկրորդ վեպն է՝ հրատարակված 1911 թվականին։ Գրքի գլխավոր հերոսուհուն՝ Ջենևիևին, ով ապրում է Օհայո նահանգում, գայթակղում է սենատոր Բրանդերը։ Բրենդերը խոստանում է ամուսնանալ Ջեննիի հետ։ Այնպես է ստացվում, որ շուտով Ջեննին հղիանում է, իսկ Բրանդերը մահանում է։ Երեխայի ծնվելուց հետո Ջեննին ընտանիքով տեղափոխվում է Քլիվլենդ, որտեղ աշխատանքի է անցնում մի մեծահարուստ տիկնոջ մոտ՝ որպես աղախին։ Ծանոթանում է Լեսթեր Քեյնի՝ խոշոր արդյունաբերողի որդու հետ։ Ջեննին սիրահարվում է Լեսթերին։ Նրանք տեղափոխվում են Չիկագո։ Լեսթերի հայրը մահից առաջ այնպես է փոխում կտակը, որ Լեսթերը կարողանա ստանալ ժառանգության իր բաժինը միայն Ջեննիից բաժանվելու դեպքում։ Լեսթերը երկար ժամանակ չի կարողանում որոշում ընդունել։ Ջեննին որոշում է զոհաբերել սեփական երջանկությունը հանուն Լեսթերի և համոզում է նրան թողնել իրեն։Որոշ ժամանակ անց սենատոր Բրանդերի և Ջեննիի աղջիկը մեռնում է։ Մի քանի տարի անց հիվանդանում է Լեսթեր Քեյնը։ Ջեննին խնամում է նրան։ Լեսթերը վերջապես սեր է խոստովանում նրան։ Մի քանի օր անց Լեսթերը մահանում է։ Ջեննին գաղտնի կերպով ներկա է գտնվում նրա թաղմանը։

Կատեգորիա Վեպ (200)
Լեզու Հայերեն
Տևողություն 16ժ : 4ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Լսել առցանց