Խաչակիրներ

«Խաչակիրներ» ( լեհ.՝ Krzyżacy, kšyžacy) Հենրիկ Սենկևիչի պատմավեպն է։ Առաջին անգամ հրատարակվել է «Tygodnik Ilustrowany» ամսագրում 1897-1900 թվականներին, գրքի տեսքով՝ 1900 թվականին։ Վեպի հրատարակման ժամանակ ընթանում էին բողոքի ակցիաներ ընդդեմ գերմանականացման, որը կազմակերպվել էր պրուսական կառավարության կողմից։ Սենկևիչը ցանկանում էր ցույց տալ Լեհաստանը իր վերելքի ժամանակաշրջանում։ Անդրադառնալով լեհ ժողովրդի 15-րդ դարի կյանքին՝ Սենկևիչը ցայտուն կերպով ցույց է տալիս խաչակիրների Օրդենի քաղաքականության ագրեսիվ բնույթը Լեհաստանի և Լիտվիայի վերաբերմամբ, պատմում, թե Օրդենն ինչպես էր կեղեքում իր ժողովրդին և իրեն ենթակա տարածքներում ապրող ժողովուրդներին: Օրդենին հպատակ գյուղացիները մասսաներով փախչում են Պրուսիայից, իսկ Լեհաստանին սահմանակից մի քանի գյուղ բոլորովին ամայացել են:Սենկևիչը վեպում ստեղծում է մի շարք ցայտուն պատկերներ, որոնք ցույց են տալիս Օրդենի ասպետների անողոք դաժանությունը, նրանց ագահությունը փողի նկատմամբ: Նրանք հարձակվում էին լեհական գյուղերի վրա, կոտորում էին գյուղացիներին, կանանց անարգում էին ամուսինների և եղբայրների աչքի առաջ, իսկ դիմադրողներին կախաղան էին հանում:  Վեպն ավարտվում է Գրյունվալդի ճակատամարտով (1410), երբ տևտոնական Օրդենը ջախջախվեց սլավոնների միացյալ զորքերի ուժերով:

Կատեգորիա Վեպ (201)
Լեզու Հայերեն
Տևողություն 38ժ : 17ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց