Բորնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները

«Բորնեոյի թավուտներում կամ նավաբեկյալների արկածները» Մայն Ռիդի արկածային վեպերից մեկն է: Խորտակված նավի անձնակազմը պայքարում է բնության տարերքների դեմ հանուն փրկության: «Օվկիանոսի հարթ, անծայրածիր մակերերևույթ։ Ալիքների մեջ մոլորված խախուտ փոքրիկի մի նավակ։ Արևադարձային այրող արև, որ երկնակամարի վրայով դանդաղ սահեցնում է իր հրե գունդը։ Ու գոնե ցամաքի չնչին մի կտոր չի երևում։ Նավի չափերն ու ձևը վկայում են, որ առևտրանավի պինասսա է։ Առագաստներից զրկվել է, իսկ թիակները՝ ծայրերը ջրի մեջ սուզված, անշարժ կախվել են թիանցքերից, թիավարողներ չկան։ Բայց նավակը դատարկ չէ։ Նրա մեջ վեց հոգի դեռևս կենդանի մարդիկ կան և մի հանգուցյալ։ Չորս հասուն տղամարդիկ են, երկուսը՝ երեխաներ՝ տղա և աղջիկ։ Տղամարդկանցից երեքը սպիտակամորթ են, իսկ չորրորդի մաշկը մուգ դարչնագույն է»։

Հեղինակ Մայն Ռիդ (7)
Կատեգորիա Վեպ (136)
Լեզու Հայերեն
Տևողություն 5ժ : 8ր
Առաջարկվող տարիք 13-15
gov.jpg
advertisement