Գազանորսը

«Գազանորսը, կամ պատերազմի առաջին արահետը»  Ջեյմս Ֆենիմոր Կուպերի Հյուսիսային Ամերիկայի գաղութացման մասին առաջին գիրքն է՝ գրված 1841 թվականին։ 1744 թվականն է։ Պատահականորեն իրար հանդիպած երկու լրիվ տարբեր մարդիկ՝ Հարրի Մարչը՝ Անհանգիստ մականունով, ու երիտասարդ որսորդ Նատի Բամպոն՝ Գազանորս մականունով, ուղևորվում են դեպի Առկայծող հայելի կոչվող լիճ։ Գազանորսը պետք է օգներ իր ընկեր մոհիկան Չինգաչգուկին հուրոնների ձեռքից ազատել իր սիրելիին՝ Ուա-թա-Ուային, իսկ Հարրին ապարդյուն փորձում է հասնել գեղեցկուհի Ջուդիտ Հաթերին, ով այդ լճում ապրում էր քրոջ ու ծեր հոր՝ Թոմասի հետ։ Հուրոնների ցեղի հետ բախումների ժամանակ Գազանորսը նոր մականուն է ստանում` Բազեի աչք։ Չինգաչգուկին հաջողվում է ազատել Ուա-թա-Ուային։ Հեթի Հաթերը զոհվում է թափառող փամփուշտից։ Թոմաս Հաթերը կենդանի զրկվում է գլխամաշկից։ Հուրոնների ամբողջ ցեղը ոչնչացվում է։

Կատեգորիա Վեպ (200)
Լեզու Հայերեն
Տևողություն 22ժ : 31ր
Առաջարկվող տարիք 13-15
gov.jpg
advertisement

Լսել առցանց