Աշոտ Երկաթ

Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝  Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է Բյուզանդիա, բանակցել Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը, ապստամբել է նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել և հետ են շպրտել բյուզանդական զորքերին:

Կատեգորիա Վեպ (171)
Լեզու Հայերեն
Տևողություն 10ժ : 49ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Լսել առցանց