Վայրագ գազանը

Բռնցքամարտի սպորտի մենեջեր Սեմ Սթյուբներին պատահաբար հանդիպոււմ է երիտասարդ, անհայտ բռնցքամատիկ Պատ Գլենդոնը։ Պատանին բավականին պատվախնդիր է և նպատակ ունի ծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն դառնալ։ Սթյուբները, նկատելով երիտասարդի մարզական տաղանդը, սկսում է կազմակերպել Գլենդոնի հանդիպումները առավել հայտնի բռնցքամարտիկների հետ։ Մենամարտ մենամարտի հետևից հաջողությունը ուղեկցում է Պատին, սակայն մարտերը ավարտվում են չափազանց արագ, քանի որ նորաստեղծ մարտիկը հաղթում է հակառակորդներին գրեթե անմիջապես՝ մեկ հարվածով։ Այդ ժամանակ Սթյուբները բացատրում է Գլենդոնին, որ բռնցքամարտը շոու է ամբոխի համար, որին պետք է գրգռել և հետաքրքրություն շարժել։ Վերջապես Պատ Գլենդոնը դառնում է անհավանական հայտնի: Մոտենում է եզրափակիչ մարտի օրը։ Հասարակության մեջ վիթխարի իրարանցում է բարձրանում նախատեսվող իրադարձության շուրջ։ Դրույքները բավականին բարձր են։ Սակայն ի՞նչպես կավարտվի եզրափակիչը և ո՞վ կհաղթի...

Կատեգորիա Վեպ (201)
Լեզու Հայերեն
Տևողություն 3ժ : 16ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement