Ալինա

«Ալինա»-ն հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունն է։ Ալինայի կերպարը համանուն «Ալինա» պատմվածքում ներկայացված է շատ նուրբ, թախծալի և եթերական կերպարով: Պատմվածքում նրա կերպարին առաջին իսկ հանդիպումից հետո հասկանում ես, որ նա աստվածային գեղեցկություն ունի՝ նազելի կառուցվածք, բաց գույնի խոշոր աչքեր, մութ, թանձր մազեր, ինչպես գեղարվեստական մի անզուգական գործ: Այդպիսին է խենթ Ալինան ոչ միայն արտաքանապես, այլ նաև ներքուստ, քանզի ներկայացված է անսահման բարությամբ, խղճի առկայությամբ դեպի այն էակը, ում հետ նա կարծես վերանում էր աշխարհիս երեսից, և ով սիրեց նրան ու դարձավ հենց այդ խելահեղ սիրո զոհը:

Կատեգորիա Պատմվածք (238)
Լեզու Հայերեն
Տևողություն 1ժ : 24ր
Առաջարկվող տարիք 16-120

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)