Մեր մասին
«Գրքասեր» ՀԿ գաղափարն է գրքի միջոցով պահպանել մեր մայրենին ամբողջ աշխարհում։
«Գրքասեր» հասարակական կազմակերպությունը 2015 թվականից նպատակադրվել և իրականացնում է հայերեն աուդիոգրքերի անվճար առցանց գրադարանի ստեղծման աշխատանքներ։
Հանգամանքների բերումով արտերկրում բնակվող բազմաթիվ մեր հայրենակիցներ դժվարանում են կարդալ ու գրել հայերեն, իսկ բանավոր խոսքն անհամեմատ հեշտ են ընկալում: Այդ պատճառով մեր աուդիոգրքերը նրանց համար, թեև բանավոր հայերենը պահպանելու լավագույն միջոցն են։
Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար «Գրքասեր»-ի աուդիոգրքերը եզակի հնարավորություն են՝ լսելու բոլոր այն գրքերը, որոնք ընթերցելու հնարավորություն, ցավոք, չունեն:
Աուդիոգրքերը հասանելի են ցանկացած ժամանակ՝ ճամփորդելիս, այլ աշխատանք կատարելիս, հանգստի պահերին, բնակավայրը փոխելիս, մարզվելիս։
Մեր կազմակերպության գաղափարախոսությունն ու նպատակն է հնարավորինս շատ հայերեն հրատարակված գրքեր աուդիոձևաչափով հասանելի դարձնել թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցներին։
Մենք հավատում ենք, որ գրքերը լեզվի պահպանմանը, մարդու աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստող անփոխարինելի միջոց են։
Մեր կայքի անվճար առցանց գրադարանում զետեղված են բազմաթիվ աուդիոգրքեր, թվայնացված գրքեր, որոնք օգտատերը կարող է անվճար ունկնդրել կամ ներբեռնել տարբեր ձևաչափերով։
«Գրքասեր»-ը մշտական ակտիվ կապի մեջ է իր օգտատերերի հետ։
Oրեցօր մեր նախաձեռնությունը վերելք է ապրում, գրանցում նորանոր հաջողություններ, ինչի վառ ապացույցը «Գրքասեր»-ի օգտատերերի տարեցտարի աճող թիվն է լայն աշխարհագրությամբ։
Հարգանքով՝ «Գրքասեր» հասարակական կազմակերպություն