Պյոտր Առաջին

«Պյոտր Առաջինը» Ալեքսեյ Տոլստոյի անավարտ պատմական վեպն է, որի վրա նա աշխատել է 1929 թվականից մինչև իր մահը: Առաջին երկու գրքերը հրատարակվել են 1934 թվականին: Վեպում պատկերված են 17-րդ և 18-րդ դարերի սահմանագծին տեղի ունեցած պատմական իրադարձությունները՝ Ֆեոդոր Ալեքսեևիչ ցարի սպանությունից մինչև ռուսների կողմից Նառվայի գրավումը: Պատմական լայնածավալ նյութի միջոցով ներկայացված է Ռուսաստանի պատմության բեկումնային ժամանակաշրջանը՝ մեկ բացառիկ անձի կողմից նոր պետության՝ Ռուսական կայսրության ստեղծումը: Վեպում պատկերված դեպքերից ու անձանցից են Ազովյան արշավանքները, Ստրելեցյան խռովությունը, արքայադուստր Սոֆիան, նրա ֆավորիտ Վասիլի Գոլիցինը, Լեֆորտը, Մենշիկոնը, Կառլ XII-ը, Աննա Մոնսը: Որոշակիորեն իդեալականացված ցարը ցուցադրում է իր կամքի ուժը, էներգիան, հետաքրքրասիրությունն ու համառ բնավորությունը: Նա պայքարում է իր որոշումների իրականացման համար, որոնք հաճախ չէին կատարվում խարդախ ու ալարկոտ պալատականների կողմից: Առանձին մարդկանց զգացմունքներն ու կյանքերը հաճախ զոհաբերվում են հանուն պետական հետաքրքրությունների հաղթանակի: Պատմական կոլորիտի ներկայացման համար հեղինակը շռայլորեն պատկերում է կենցաղային դետալներ. «Վեպի գործողությունները տեղափոխվում են պալատից թոնրատուն, իշխանական կալվածքից ծխով լի գինետուն և այլն»:

Կատեգորիա Վեպ (121)
Լեզու Հայերեն
Տևողություն 42ժ : 30ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց