Book Cover

0ժ 10ր

Միթո

Հեղինակ: Կիմ Գաբրիելյան (6)

Ընթերցող: Հայկ Պետրոսյան (212)

Կատեգորիա: Պատմվածք (427)

Տարիք: 16+

Եթե երգի մեջ հայհոյանքի բառեր կան, ապա այդ երգը կարոտի ցավից է ծնվել։ Միթոն սա չի պնդում, չի փորձում դիմացինին պարտադրել իր ճշմարտությունը, բայց նրա երգն անպայման ուշադրություն գրավում է։ Բոլորը գիտեն՝ Միթոն  բռնագաղթած է, և նա իր հետ մի ձեռք շորից զատ վարսավիրի գործիքներն է բերել։ Անշուշտ, ծանր հուշեր էլ է հետը բերել, բայց դրանք բացառապես Միթոյի սեփականությունն են, որոնք երբեք չի կիսում ոչ ոքի հետ։ Իսկ ահա վարսավիրության մեջ նա ՀԱՑ է տեսնում։ Հացը նրա բնորոշմամբ՝ կյանք է, և սա խուլ շրջափակման մեջ ապրածի ամփոփ կենսափիլիսոփայությունն է։

Այդ մասին նա նույնիսկ սահմանային անցակետում իրենց ստուգող ասկյարին է ասել, և վերջինս գլխով հավանություն է տվել, չիմանալով, որ իր դիմաց ոչ թե պարզապես վարսավիր, այլ նախկին քաջամարտիկ է կանգնած։

Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Կիմ Գաբրիելյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և էլեկտրոնային ու ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։

Ներբեռնել տարբերակները

Գնահատել և թողնել կարծիք

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար