Իդեաները դարձնում ենք իրականություն
2015թ-ից ստեղծված գրքասերի առաջին նախագիծը եղել է աուդիոգրքերի ձայնագրման նախագիծը, որը շարունակվում է մինչ օրս։ Այսօրվա դրությամբ ունենք 905 անուն աուդիոգիրք
Այս նախագծում երեխաները վերցրեցին մուլտֆիլմներ, թարգմանեցին դրանք և կատարեցին ձայնագրություն։
Բարձրորակ էլեկտրոնային գրքերի պահանջը հանգեցրեց հայերեն գրականության թվայնացմանը, որը հետագայում օգնեց հայերեն սովորեցնել ԱԲ-ին (Արհեստական Բանականություն):
Գրքասերը համագործակցելով «CAST» կազմակերպության հետ, ԱԲ-ին արդեն օգնել է յուրացնել լոռվա բարբառը, ինրի զարգացումը դեռ շարունակվում է։ Մեր նպատակն է պահպանել հայերենի հարուստ բարբառները։
Գրքասերը մշակում է նախագիծ քաղաքի փողոցների մասին պատմող աուդիո ձայնագրություններ ստեղծելու և դրանք GPS համակարգերի հետ ինտեգրելու
Այս նախագիծը հրավիրում է հայտնիներին կարդալ գրքեր՝ ներգրավելով հանրությանը իրենց ձայներով և բարձրացնելով գրականության արժեքի մասին իրազեկությունը:
Այս նախաձեռնությունը խրախուսում է մարդկանց քննարկել գրքերը՝ ստեղծելով ընթերցողների համայնք, որոնք կիսվում են իրենց մտքերով և կարծիքներով տարբեր գրական գործերի մասին: Սա օգնում է խթանել ընթերցանության և քննադատական մտածողության մշակույթը: