Գործակատարի հիշատակարանից
«Գործակատարի հիշատակարանից» հայ գրող, դրամատուրգ Ալեքսանդր Շիրվանզադեի ստեղծագործությունն է։ Ալ.Շիրվանզադեն ծնվել է 1858թ. դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։ Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։
Հեղինակ
Ալեքսանդր Շիրվանզադե
(14)
Կարդում է
Գրիգոր Բաղդասարյան
(9)
Կատեգորիա
Պատմվածք
(358)
Լեզու
Հայերեն
Տևողություն
2ժ : 52ր
Առաջարկվող տարիք
16-120