Ձիու ազգանունը
«Ձիու ազգանունը» Անտոն Չեխովի պատմվածքն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1885թ։ Պաշտոնաթող գեներալ-մայոր Բուլդեևի ատամները ցավում էին։ Գործակատար Իվան Եվսեիչը խորհուրդ է տալիս նրան դիմել հեքիմի, որը կարողանում էր կախարդությամբ բուժել այդպիսի ցավը։ Սակայն հեռագիր ուղարկելիս՝ Իվան Եվսեիչը մոռանում է այդ հեքիմ-կախարդի ազգանունը, նա միայն հիշում է, որ դա «մի տեսակ ձիու ազգանուն էր»։ Գեներալի ընտանիքը սկսում է տարբեր ազգանուններ թվել, օրինակ՝ Լոշադկին, Կոբիլկին, Կորեննիկով, Պրիստյաժկին, Կոպիտին, Ժերեբովսկի, Մերինով և այլն։ Առավոտյան, ցավին չդիմանալով, գեներալ-մայորը բժիշկ է կանչում՝ ատամը հեռացնելու։ Միայն երբ բժիշկը մոտենում է գործակատարին և հարցնում իր ձիու համար վարսակ գնելու մասին, Իվան Եվսեիչը հիշում է այդ «ձիու ազգանունը»՝ Օվսով։
Հեղինակ
Անտոն Չեխով
(21)
Կարդում է
Արթուր Գեղամյան
(57)
Կատեգորիա
Պատմվածք
(360)
Լեզու
Հայերեն
Տևողություն
0ժ : 9ր
Առաջարկվող տարիք
16-120
Ներբեռնել
Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)