Մանչուկն ու Կառլսոնը, որն ապրում է տանիքում

Կառլսոնը (շվեդ.՝ Karlsson) գրական հայտնի կերպար է՝ ստեղծված շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի կողմից: Կառլսոնն ապրում է Ստոկհոլմի Վասաստան շրջանի բազմաբնակարան շենքի տանիքի փոքրիկ տնակում: Կառլսոնի լավագույն ընկերը յոթամյա (Կառլսոնի հետ ծանոթության պահին) Սվանտեն է՝ Սվանտեսոն ընտանիքի փոքր տղան, որին կոչում էին Մանչուկ մականունով (բնօրինակում Lillebror՝ Եղբայրիկ, Փոքրիկ եղբայր): Կառլսոնի մասին բոլոր երեք գրքերը նկարազարդել է էստոնական ծագմամբ շվեդ նկարչուհի Իլոն Վիկլանդը: Հենց նրա նկարազարդումներն են հայտնի ամբողջ աշխարհում:

Կատեգորիա Պատմվածք (358)
Լեզու Հայերեն
Տևողություն 11ժ : 23ր
Առաջարկվող տարիք 6-8