Երկու եղբայրներ
Անտառի մեջտեղում գտնվող խրճիթում ապրում էին անտառապահն իր կնոջ ու երկու որդիների հետ, որոնք միշտ վիճում էին։ Ծնողները պատրաստվում են գնալ քաղաք՝ Նոր տարվա համար կոնֆետներ ու խաղալիքներ գնելու։ Մեկնելուց առաջ հայրն ավագ որդուն հանձնարարում է հոգ տանել կրտսեր եղբոր մասին մինչև իրենք կվերադառնան երեկոյան։ Ավագ եղբայրը խոստանում է, սակայն նրա համբերությունը երկար չի տևում։ Կրտսեր եղբայրը նրան խանգարում էր կարդալ հետաքրքիր գիրքը, և ավագը նրան դուրս է անում տնից՝ ասելով. «Հանգիստ թող ինձ»։ Ավագ եղբայրն արթնանում է այն ժամանակ, երբ ժամացույցի զանգը հնչում է ութ անգամ, և լսում է, որ ծնողները վերադառնում են։ Նա վազում է փնտրելու եղբորը, և մի որոշ ժամանակ անց հայտնվում է սառած անտառում, որտեղ ամեն ինչ ծածկված է սառույցով։ Ծառի հետևից դուրս է գալիս սառած մորուքով ու սպիտակ հագուստով մի ծերունի։