Անտեսանելի մարդը
Անտեսանելի մարդը (անգլ.՝ The Invisible Man) Հերբերտ Ուելսի վեպը, գրվել է 1897 թվականին։ Իր վեպում Ուելսը հանդես է գալիս հակառակ այդ ժամանակների գերմարդու մտքերին, ով ունի իրավունք բռնանալ ավելի թույլ կամ հիմար մարդկանց և նույնիսկ ոչնչացնել նրանց։ Այս վեպում նկարագրվում է անգլիացի ֆիզիկոս-գիտնական Գրիֆինի ճակատագիրը, ով հայտնագործել էր այն մեքենան, որը մարդուն կդարձներ անտեսանելի։ Ճիշտ է ամբողջովին անտեսանելի դառնալու համար մարդը պետք է լինի լսնամաշկ, որը հենց Գրիֆինն էր։ Գիրֆֆինը չէր ցանկանում շուտ ցույց տալ իր հատնագործությունը, որպեսզի հետո ստեղծեր մեծ սենսիացիա։ Բայց հանգամանքները դասավորվեցին այնպես, որ նյութերի պակասության պատճառով նա չկարողացավ շարունակել իր աշխատանքը։ Նրա մոտ առաջացավ մի միտք «անհետանալ» և սկսել ամբողջովին նոր կյանք՝ անտեսանելի ձևով։ Գրիֆինը դարձավ անտեսանելի և վառեց այն տունը, որտեղ նա ապրում էր, որպեսզի անհետացնի հետքերը։ Սկզբում նա զգում էր «լույս կույրերի քաղաքում»։ Բայց հետո պարզվեց, որ իր վիճակը այդքան էլ նախանձելի չէ, նա չէր կարողանում դարձներ անտեսանելի իր ուտելիքը և հագուստը, այդպես նա պետք է քայլեր մերկ և մրսեր ցրտից, իսկ ուտեր հազավադեպ և գաղտնի այլ մարդկանցից։ Նա նաև չկարողացավ հայտարարել իր մասին, քանի որ վտանգավոր էր, որ նա կարող էր կորցնել ազատությունը և նա կարող էր հայտնվել վանդակի մեջ։