Պատերազմ և խաղաղություն

Պատերազմ և խաղաղություն (մինչհ. ռուս.՝ Война́ и миръ, ռուս.՝ Война́ и мир), ռուս գրող Լև Տոլստոյի վեպ-էպոպեան: Համարվում է համաշխարհային գրականության կենտրոնական ստեղծագործություններից մեկը: «Պատերազմ և խաղաղություն» և «Աննա Կարենինա» (1875-77) վեպերը Տոլստոյի ամենահայտնի երկերն են: «Պատերազմ և խաղաղություն» վեպում հինգ տոհմերի պատմության միջոցով պատկերված է ֆրանսիացիների ներխուժումը Ռուսաստան և Նապոլեոնյան դարաշրջանի ազդեցությունը ցարական հասարակության վրա: Վեպի մի հատվածը 1805 թվական վերնագրով տպագրվել է «Русский вестник» ամսագրում 1865 թվականին: Վեպն ամբողջությամբ առաջին անգամ տպագրվել է 1869 թվականին: 2009 թվականին Newsweek պարբերականի կազմած լավագույն հարյուր գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպն զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: 2007 թվականին Time ամսագրի կողմից կազմված բոլոր ժամանակների տասը լավագույն գրքերի ցանկում «Պատերազմ և խաղաղություն» վեպը եղել է երրորդը, իսկ «Աննա Կարենինա» վեպը՝ առաջինը: Հայերեն թարգմանել է Ստեփան Զորյանը: Առաջին հատորում ներկայացված է Ռուսաստանի ու Ավստրիայի պատերազմը Նապոլեոնի դեմ 1805-1807 թվականներին: Երկրորդ հատորում պատկերված է վեպի գործող անձանց կյանքը 1806 թվականից մինչև 1812 թվականը: Հատորի մեծ մասը նվիրված է հերոսների անձնական հարաբերություններին, սիրո ու կյանքի իմաստի որոնման թեմաներին: Երրորդ հատորն սկսում է Նապոլեոնի բանակի ներխուժումով Ռուսաստանի տարածք. նրանք անցնում են սահմանի վրա գտնվող Նեման գետը: Նապոլեոնը գլխավորում է բանակը: Ֆրանսիական բանակի բոլոր զինվորները բարձր տրամադրություն ունեն, քանի որ կարծում են, որ նոր սկսված պատերազմը արդեն իսկ հաջողված է: Այդ ժամանակ Ալեքսանդր կայսրը արդեն մի քանի ամիս գտնվում էր Վիլնոյում, որտեղ ռուսական բանակը զորավարժություններ էր անցկացնում: 4-րդ հատոր՝ Օգոստոսի 26-ին՝ Բորոդինոյի ճակատամարտի օրը, Աննա Պավլովնայի մոտ երեկույթ կար, որի ընթացքում պիտի կարդային սրբազանի նամակը: Պետերբուրգի այդ օրվա նորությունը կոմսուհի Բեզուխովայի հիվանդությունն էր: Խոսում են, որ նա շատ վատ է, և բժիշկը ասել է, որ դա կրծքի հիվանդություն է: Երեկույթի հաջորդ օրը նամակ է ստացվում Կուտուզովից, ով գրում է, որ ռուսները չեն նահանջել, և ֆրանսիացիների կորուստներն ավելի շատ են: Վերջաբան...

Կատեգորիա Վեպ (218)
Լեզու Հայերեն
Տևողություն 72ժ : 49ր
Առաջարկվող տարիք 13-15

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց