Յամա

«Յամա»-ն ռուս գրող Ալեքսանդր Կուպրինի վիպակն է՝ գրված 1909-1915 թվականներին։ Վիպակը պատմում է մարմնավաճառությամբ զբաղվող կանանց ու նրանց խնդիրների մասին։ Ամենաուշագրավներից է մարմնավաճառ Ժենյայի պատմությունը: Երբ հաճախորդը նրան վարակում է, սկզբում չցանկանալով բուժվել, նա ուզում է հնարավորինս շատ մարդու վարակել, բայց խղճալով կուրսանտ տղային, ով իր հետ շատ քաղաքավարի էր, նա, «խոստովանում է» լրագրող Պլատոնովին ու ինքնասպան լինում: Հետաքրքրական է, որ վիպակում մարմնավաճառներին տրվել են մտացածին, «գեղեցիկ» անուններ, և միայն այն ժամանակ, երբ Ժենյան կախվել է, հեղինակը տալիս է նրա իսկական անունը` Սուսաննա Ռայիցնա, որը կարելի է համարել որպես ազատագրման խորհրդանիշ:

Կատեգորիա Վիպակ (44)
Լեզու Հայերեն
Տևողություն 15ժ : 41ր
Առաջարկվող տարիք 16-120

Լսել առցանց