Աշոտ Երկաթ
Աշոտ II–ի գահակալության սկզբում Հայաստանն գտնվել է ծանր իրավիճակում։ Ատրպատականի Յուսուֆ ամիրայի զորքը ներխուժել է Հայաստան, ինչը երկրի անկախությանը սպառնող վտանգ էր։ Իր եղբոր՝ Մուշեղի հետ 910 թվականին դուրս է եկել Յուսուֆ ամիրայի դեմ, Ձկնավաճառի ճակատամարտում գլխավորել հայոց բանակը։ Հոր մահից հետո մյուս եղբոր՝ Աբասի հետ արաբներից ազատագրել է Հայաստանի մի շարք մասեր։ 915 թվականին Յուսուֆը կրկին ներխուժել է Հայաստան, Աշոտ II-ը մեկնել է Բյուզանդիա, բանակցել Կոստանդին Ծիրանածին կայսեր հետ, ինչից հետո Բյուզանդիան նրան ճանաչել է Հայոց թագավոր և տվել օգնական զորք։ Աշոտ II-ը պայքար է ծավալել բոլոր կենտրոնախույս ուժերի դեմ՝ ձգտելով ստեղծել քաղաքականապես միասնական Հայաստան։ Աշոտ II-ի հորեղբոր որդին՝ Աշոտ Շապուհյանը, որ դեռ Սմբատ Ա-ի օրոք հարում էր Յուսուֆին, վերջինիս կողմից 915 թվականին ճանաչվել է որպես Հայոց թագավոր։ Դառնալով Աշոտ II-ի հակաթոռը՝ նա պայքար սկսեց օրինական թագավորի դեմ։ Թեև Աշոտ Շապուհյանն ստացել է Վաղարշապատն իր շրջակայքով, բայց չի դադարեցրել պայքարը։ Աշոտ II-ի դեմ դուրս են եկել նաև Գուգարքի Շամշուլդե բերդի տերերը, ապստամբել է նաև աները՝ Գարդմանի իշխան Սահակ Սևադան։ Աշոտ II-ն գերի է վերցրել Սահակ Սևադային ու նրա որդուն, ապա կուրացնել տվել նրանց։ Հաղթահարելով ներքին ու արտաքին թշնամիների դիմադրությունները՝ նա վերականգնել է Բագրատունյաց թագավորության սահմանները։ 922 թվականին Աշոտ II-ին շնորհվել է «Շահնշահ Հայոց և Վրաց» տիտղոսը։ Աշոտ Շապուհյանը դուրս է մղվել ասպարեզից։ Խիզախության և կորովի համար Աշոտ II-ը ստացել է «Երկաթ» մականունը։ 928 թվականին Աշոտ Երկաթը Ատրպատականի ամիրայի հետ դիմակայել և հետ են շպրտել բյուզանդական զորքերին:
Ներբեռնել
- Մաս 1
- Մաս 2
- Մաս 3
- Մաս 4
- Մաս 5
- Մաս 6
- Մաս 7
- Մաս 8
- Մաս 9
- Մաս 10
- Մաս 11
- Մաս 12
- Մաս 13
- Մաս 14
- Մաս 15
- Մաս 16
- Մաս 17
- Մաս 18
- Մաս 19
- Մաս 20
- Մաս 21
- Մաս 22
- Մաս 23
- Մաս 24
- Մաս 25
- Մաս 26
- Մաս 27
- Մաս 28
- Մաս 29
- Մաս 30
- Մաս 31
- Մաս 32
- Մաս 33
- Մաս 34
- Մաս 35
- Մաս 36
- Մաս 37
- Մաս 38
- Մաս 39
- Մաս 40
- Մաս 41
- Մաս 42
- Մաս 43
- Մաս 44
- Մաս 45
- Մաս 46
- Մաս 47
- Մաս 48
- Մաս 49
- Մաս 50
- Մաս 51
- Մաս 52
- Մաս 53
- Մաս 54
- Մաս 55
- Մաս 56
- Մաս 57
- Մաս 58
- Մաս 59
- Մաս 60
- Մաս 61
- Մաս 62
- Մաս 63
- Մաս 64