Ամերիկյան ողբերգություն. Հատոր 2

-Երջանկությունը հանդիպում է նրանց, ովքեր սպասել գիտեն:

-Այո, իհարկե, միայն նայիր, ամբողջ կյանքդ սպասասրահում չանցկացնես։

«Ամերիկյան ողբերգությունը»՝ իրական իրադարձությունների վրա հիմնված քրեական պատմություն է, հոգեբանական դրամա և միևնույն ժամանակ խիստ հանդիմանություն «Ամերիկյան երազանքին», որը դարձավ Թեոդոր Դրայզերի ամենահայտնի վեպը և սյուժետային հիմք` մի քանի գեղարվեստական ֆիլմերի համար։

Ամերիկա. Քսաներորդ դարի սկիզբ. Կապիտալիզմ. Սոցիալական անհավասարություն. Ողբերգություն... Քլայդ Գրիֆիթսը, հրաշքով փրկվելով Կանզաս Սիթիում հետապնդումներից, հայտնվում է Լիկուրգոսում, որտեղ, օգտվելով հորեղբոր պաշտոնական դիրքից, ոչ միայն ղեկավար պաշտոն է ստանում գործարանում, այլ նաև մտնում է ճոխ հասարակություն և գտնում իր սերը։ Թվում էր՝ էլ ի՞նչ է պետք երջանկության համար…

Ցածր խավից եկած մի երիտասարդի պատմություն, ով այնքան էր տենչում շքեղ կյանքի ու հարստության, որ պատրաստ եղավ շատ թանկ գին վճարել այդ ամենին հասնելու համար, չդադարելով մշտապես զարգացնել ընթերցողի երևակայությունը, հոգին և միտքը արդեն մեկ դար շարունակ:

Կատեգորիա Վեպ (182)
Լեզու Հայերեն
Տևողություն 18ժ : 4ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement

Լսել առցանց