Միխաել Կոհլհաս

Պատմական Կոհլհասը քյոլնցի վաճառական է: Ֆեոդալ յունկեր ֆոն Գյունթերի հրամանով Կոհլհասից երկու ձի են գողանում: Կոհլհասը դիմում է արդարադատությանը՝ բողոքելով յունկերի ավազակային արարքի դեմ, սակայն դատարանը նրա բողոքը թողնում է անհետևանք:

Կոհլհասը սպառնալի նամակ է գրում Գյունթերին, հայտնելով, որ ինքը այսուհետ յունկերի ոխերիմ թշնամին է և նրանից վրեժխնդիր է լինելու: Շուտով նրա շուրջն են համախմբվում ֆեոդալներից դժգոհ մարդիկ և պայքարում իրենց ոտնահարված իրավունքի համար: Անձնական վրեժխնդրությունը փոխվում է քաղաքական պայքարի: Կոհլհասի պայքարը տևում է ամբողջ ութ տարի, մինչև որ Պրուսիայի թագավորը նրան հրապուրելով տանում է Բեռլին և մահապատժի ենթարկում:

Կատեգորիա Նովել (41)
Թարգմանիչ Հ. Հակոբյան (6)
Լեզու Հայերեն
Տևողություն 4ժ : 7ր
Առաջարկվող տարիք 16-120
gov.jpg
advertisement