Ալպիական մանուշակ

«Ալպիական մանուշակ»-ը, Ակսել Բակունցի պատմվածքներից է, գրված 1925-27 թվականներին:

 Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը և այնտեղից տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդանշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որի` «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը` ծիրանագույն բուրաստան։

«Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։

Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա։

Կատեգորիա Պատմվածք (359)
Լեզու Հայերեն
Տևողություն 0ժ : 24ր
Առաջարկվող տարիք 13-15

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց