Ծիրանի փողը

Պատմվածքի դիպաշարը սկսվում է ուղեգրությունների տետրը թերթելով։ Պատմվածքի կենտրոնում Հազրոն է իր ընտանիքի հետ։ Նրա հայրենիքը եղել է Սասունը, որտեղ ապրել են Հազրոյի նախահայրերը։ Այնտեղ փռված են աղքատ հյուղակները, մարդիկ ցանում էին ցորեն, հյուսում երգեր, առասպելներ ու պատմություններ։ Հազրոն մեծացել էր հենց այս միջավայրում։ Թվում էր՝ այս կյանքը դեռ երկար պետք է ուղեկցեր նրան, սակայն պատերազմը ամեն ինչ ավերում է։ Հազրոն անսահման կարոտ է զգում կորցրած հայրենիքի ու հողի նկատմամբ։ Նրա հայացքը միշտ ուղղված էր դեպի Սասնա լեռները։ Նա չի կարողանում մոռանալ մանկությունը, հիշատակները, հողը, ծննդավայրը։ Հազրոն նվագում է և մտածում լքված հայրենի գյուղի մասին և երազում, որ մի օր կկարողանա գնալ իր հայրենի գյուղը, տեսնել Մարութա բարձր սարը, մանկության ձորերն ու քարերը։

Կատեգորիա Պատմվածք (358)
Լեզու Հայերեն
Տևողություն 0ժ : 25ր
Առաջարկվող տարիք 13-15

Ներբեռնել

Ամբողջական գիրքը
Մասնակի (MP3 ֆորմատով)

Լսել առցանց