Ամուսնալուծությունից հետո

Գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր իտալացի Գրացիա Դելեդդան առաջին անգամ է առանձին գրքով ներկայացվում հայ ընթերցողին: Հեղինակը գրեթե անծանոթ է հայ ընթերցողին, եթե չհաշվենք մեկ-երկու նորավեպ ու պատմվածք, որոնք տարբեր ժամանակներում տպագրվել են հայկական հանդեսներում: «Ամուսնալուծությունից հետո» վեպը Դելեդդայի առավել հայտնի գործերից է, որ լայն տարածում ձեռք բերեց ու առիթ դարձավ տարատեսակ բանավեճերի և քննարկումների: Սա ըստ էության սոցիալական վեպ չէ, ինչպես ոմանք հակված են որակելու, և սիրավեպ չէ, ինչպես կարծում են շատերը: Դելեդդան համարձակորեն ոտք է դնում հակադրությունների վտանգավոր դաշտը` իրար դեմ հանելով ավանդապաշտությունը, օրենքն ու մարդկային զգացմունքները:

Կատեգորիա Վեպ (217)
Լեզու Հայերեն
Տևողություն 7ժ : 41ր
Առաջարկվող տարիք 16-120