Հեղնար աղբյուր

«Հեղնար աղբյուրի» իրադարձությունները կատարվում են անցյալ դարասկզբում, ավանդապաշտությամբ, դարավոր ադաթներով ու սովորույթներով առանձնացող Գյումրի քաղաքում: Այս մանրամասն նկարագրությունների կողքին հեղինակը ներկայացրել է մարդկային հոգու դրամա, միջավայրի համար անընդունելի դժբախտ սիրո մի պատմություն: Վիպակը մաքուր սիրո զգացմունքներով ու հույզերով լի գեղեցիկ մի լեգենդ է. Հեղնարը, որ մաքուր սեր էր տածում բոստանչի Երանոսի հանդեպ, և քառասուն աղբյուր կառուցած վարպետ Մկրտիչը` իր խանդով ու ամոթով` միաժամանակ խորապես մարդկային ու արդիական փիլիսոփայությամբ։

Կատեգորիա Վիպակ (44)
Լեզու Հայերեն
Տևողություն 5ժ : 18ր
Առաջարկվող տարիք 16-120