ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գրքասեր ՀԿ-ն նպատակ ունի պահպանել մեր մայրենի հայերեն լեզուն ամբողջ աշխարհում գրքերի միջոցով։ Այդ նպատակով, սկսած 2015 թվականից, մենք աշխատում ենք ստեղծել հայերեն լեզվով աուդիոգրքերի անվճար առցանց գրադարան։

Տարբեր պատճառներով մեր հայրենակիցներից շատերն արտերկրում դժվարանում են կարդալ և/կամ գրել հայերեն, բայց հաճախ հեշտությամբ հասկանում են բանավոր պատմությունները։ Հենց այդ պատճառով մեր աուդիոգրքերը կարող են ծառայել նրանց համար որպես լավագույն միջոց՝ գոնե բանավոր հայերենը պահպանելու համար։

Տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց համար Գրքասեր-ի աուդիոգրքերը տալիս են յուրահատուկ հնարավորություն՝ լսելու այն գրքերը, որոնք, ցավոք, չեն կարող կարդալ։

Աուդիոգրքերը հասանելի են ցանկացած ժամանակ՝ ճանապարհորդելիս, աշխատելիս, հանգստի ժամանակ, մարզասրահում կամ բնակության վայրը փոխելիս:

Մեր տեսլականն ու նպատակները կայանում են նրանում, որ մեր հայրենակիցներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Դիասպորայում, հասանելի դարձնենք որքան հնարավոր է շատ աուդիոգրքեր՝ հայերեն լեզվով։

Մենք հավատում ենք, որ գրքերը լեզվի պահպանման և անձի զարգացման, ինչպես նաև նրա աշխարհընկալման ձևավորման անփոխարինելի միջոցներ են:

Մեր անվճար առցանց գրադարանում արդեն կան բազմաթիվ աուդիո և թվայնացված գրքեր, որոնք օգտվողները կարող են լսել կամ ներբեռնել տարբեր ձևաչափերով՝ անվճար։ Նաև հնարավոր է պատվիրել ցանկացած աուդիոգրքի ձայնագրություն։

Գրքասերը մշտապես կապի մեջ է իր օգտատերերի հետ։ Մեր նախաձեռնությունը զարգանում է օրեցօր՝ հասնելով նոր հաջողությունների, ինչի վկայությունն է ամբողջ աշխարհից օգտատերերի թվի անդադար աճը։

Հարգանքով, Գրքասեր ՀԿ