Ashot Gabrielyan
Ընդհանրապես գրքերի վերնագրերը ստեղծագործության այն հիմնական մասն են, որի միջոցով հեղինակը ցույց է տալիս, թե ստեղծագործության մեջ իր համար ինչն է առաջնային և այն ուղղորդիչ է դառնում ընթերցողի համար։ «Հանճարը» վերնագիրը, չեմ կարծում, թե հաջող վերնագիր է վեպի համար, որովհետև սա պատմություն է շնորհալի կամ տաղանդավոր մարդու մասին, որոնց մենք ամեն օր հանդիպում ենք։ Վեպը չի բացահայտում հանճարը, ցույց չի տալիս, թե ինչ է հանճարը, որը տարբերվում է տաղանդավոր մարդուց։