Շոլոմ-Ալեյխեմը Շոլոմ Նոխումովիչ Ռաբինովիչի գրական անունն է․ նա հիմնադիրներից է հրեական գրականության։ Արժանավոր հումորիստ ու կենցաղագիր, իր ստեղծագործություններում նա ստեղծեց անմոռանալի կերպարներ՝ սովորական մարդկանց, որոնց մռայլ կյանքը լուսավորվում էր ծիծաղով, հաճախ՝ «արտասուքներով թրջված ծիծաղով»։