Book Cover

0ժ 22ր

Նրանց նոր հանգրվանը

Հեղինակ: Նարեկ Թոփուզյան (1)

Ընթերցող: Նարեկ Թոփուզյան (1)

Կատեգորիա: Պատմվածք (371)

Տարիք: 16+

Պատմվածքը հետահայաց զուգահեռումների շղթա է, որտեղ իր ժամանակի հասուն, փորձառու հեղինակը անցյալում թողնված իր փոքրահասակ էկվիվալենտի միջոցով իմացական բարձունքից փորձում  է հասկանալ անցյալն ու իր զգացումների բնույթն անցյալի հետ իրեն կապող շղթաների նկատմամբ: Ճանապարհը նրան տանում է դեպի անցյալի մի կետ, որտեղից շուտով հաջորդաբար սկսվելու է հավերժական խզումը իր մանկության ամենաթանկ էակների՝ տատի և պապի հետ ու որտեղից իր մանկական գիտակցությանն  անհասանելի  զգացումներով առնչվելով կորստի իրողության հետ, հեղինակը քայլ առ քայլ ընթանալու է դեպի ներկա: Հեղինակի ներկայում հողային սողանքը սկիզբ առնելով Գառնու կողմերից՝ իջնելով սարնուձոր, իր ճանապարհին ջնջելով բոլոր մարդկային պայմանականությունները, ուր որ է պիտի հասնի պապի և տատի հավերժ կարծեցված հանգրվանին՝ պայմանականություններից սրբագույնին՝ շիրմափոսին ու սպառնա հողի երես դուրս բերել նրանց մասունքները: Այստեղ է, որ հեղինակը հոր միջոցով կայացնելու է դժվարին որոշումը՝ արտաշիրմել տատի և պապի մասունքներն ու տեղափոխել դեպի ապահով այլ վայր՝ դեպի նրանց նոր հավերժական հողեղեն հանգրվանը՝ հընթացս տալով հռետորական հարցադրումը. իսկ բաժանումից տասնամյակներ անց նրանք՝ տատն ու պապը իրականում գոյություն ունեցե՞լ են արդյոք:

Գնահատել և թողնել կարծիք

Rafik Harutyunyan 21 մարտի 2025

Ախր ժառգոնային բառերն են շատ ու ես ստեղծագործությունը մրցանակ ա ստացել

Մուտք կարծիք թողնելու համար