Գեղեցկուհին և հրեշը (ֆր.՝ La Belle et la Bête), եվրոպական հեքիաթ, որն ունի մի քանի տարբերակներ։ Մի հարուստ վաճառական ապրում է իր տանը 3 որդիների և 3 դուստրերի հետ։ Նրանք բոլորն էլ շատ գեղեցիկ են, բայց երեք որդիները և կրտսեր դուստրը՝ քսան տարեկան Բելը, մաքուր սիրտ ունեն, իսկ 2 ավագ աղջիկները չար են և եսասեր և գաղտնիորեն խայթում են բարի սիրտ ունեցող Բելին և նրան դարձնում ծառա։