ՄԵՐ ՄԱՍԻՆ

Գրքասեր ՀԿ նպատակն է ամբողջ աշխարհում պահպանել և տարածելը հայերեն գրական ժառանգությունը թվայնացված և ձայնային գրքերի միջոցով։

Այդ նպատակով, սկսած 2015 թվականից, մենք ստեղծում ենք հայերեն ձայնային և թվային անվճար առցանց գրադարան։

Տարբեր պատճառներով մեր հայրենակիցներից շատերն արտերկրում դժվարանում են կարդալ և գրել հայերեն, բայց հեշտությամբ ընկալում են բանավոր խոսքը։

Ձայնային գրքերը հարմար է օգտագործել ճանապարհորդելիս, աշխատելիս, հանգստի ժամանակ, մարզասրահում, ինչպես նաև տեսողության հետ խնդիրներ ունեցողների համար այն ամենահարմար տեղեկատվական միջոցն է:

Մեր նպատակ այն են, որ մեր հայրենակիցներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, հասանելի լինի որքան հնարավոր է շատ հայերեն թվայնացված և ձայնային գրքեր։

Մենք հավատում ենք, որ գրքերը լեզվի պահպանման, անձի զարգացման, ինչպես նաև նրա աշխարհընկալման ձևավորման անփոխարինելի միջոցներ են:

Մեր անվճար առցանց գրադարանում արդեն կան բազմաթիվ ձայնային և թվայնացված գրքեր, որոնք օգտվողները կարող են լսել կամ ներբեռնել տարբեր ձևաչափերով։ Այստեղ հնարավոր է պատվիրել ցանկացած գրքի ձայնագրություն և թվայնացում։

«Գրքասերը» մշտապես կապի մեջ է իր օգտատերերի հետ։ Մեր նախաձեռնությունը զարգանում է օրեցօր՝ հասնելով նոր հաջողությունների, որի վկայությունն է ամբողջ աշխարհից օգտատերերի թվի անդադար աճը։

Հարգանքով՝ Գրքասեր ՀԿ

ՄԵՐ ՆԱԽԱԳԾԵՐԸ

Գաղափարները դարձնում ենք իրականություն

Ձայնային գրքեր

«Գրքասերի» առաջին նախագիծը 2015 թվականին եղել է գրքերի ձայնագրման նախագիծը, որը շարունակվում է մինչ օրս։

Թարգմանում են երեխաները

Այս նախագծում երեխաները ընտրում են օտար լեզվով մուլտֆիլմեր, թարգմանում են և ձայնագրում համապատասխան հատվածում։

Էլեկտրոնային գրքերի ստեղծում

Բարձրորակ էլեկտրոնային գրքերի պահանջն ստիպեց սկսել հայերեն գրքերի թվայնացման աշխատանքներ, որը հետագայում կիրառվեց նաև ԱԲ-ով (Արհեստական բանականությամբ) հայերեն տեքստերի հետ աշխատանքի ժամանակ:

Արհեստական բանականությունը խոսում է գրաբարով և բարբառներով:

Գրքասերը համագործակցելով «CAST» կազմակերպության հետ, ԱԲ-ին արդեն իսկ օգնել է յուրացնել մեր որոշ բարբառներ և գրաբարը, որոնց զարգացումը անընդհատական է։

Խոսող փողոցներ

Գրքասերը մշակում է նախագիծ՝ քաղաքի փողոցների մասին պատմող ձայնագրություններ ստեղծելու և դրանք GPS համակարգերին համակցելու։

Կարդում են հայտնիները

Այս նախագիծը հրավիրում է հայտնիներին կարդալ գրքեր, որպեսզի իրենց օրինակով սեր արթնացնեն գրականության հանդեպ:

Գրքի քննարկումներ

Այս նախաձեռնության նպատակն է գրքերի քննարկման միջոցով ստեղծել ընթերցողական համայնք, որը կօգնի ընթերցանության և քննադատական մտածողության մշակույթի զարգացմանը:

Ազգային փոքրամասնություններ

ՀՀ-ում մշտապես բնակվել են նաև այլազգի ներկայացուցիչներ, որոնք այստեղ ստեղծել են իրենց բանահուսական և գրավոր մշակույթը։ Մեր նպատակն ենք համարում նաև այդ բանավոր և գրավոր ժառանգության անխաթար պահպանումը։