Ժամանակակից վրացական միջավայրում Վանոն հայտնվում է Նիկոյի անհեթեթ համոզմունքի թիրախում. Նիկոն նրան թռչուն է համարում և որսորդի իր դերով սպառնում։ Մյուս պատմության մեջ յոթ Նիկոներ փորձում են Վանոյին իրենցը համարել՝ յուրաքանչյուրը իր պատճառաբանությամբ։ Երկու դրվագներում էլ կենտրոնում անհատի ինքնության, ազատության և սեփական կյանքին տեր լինելու հարցն է։ Վանոն, հակադրվելով իրեն վերագրվող պատկերացումներին ու պահանջներին, փորձում է հասկանալ՝ ում է պատկանում ինքը։