Կատեգորիա
XIX դարի վերջի ռուսական գավառական քաղաքում փոստատան կառավարիչ Վասիլ Իվանիչը երիտասարդներին պատմում է այն ժամանակների մասին, երբ մայրաքաղաքում աշխատում էր նամակաբաշխ։ «Ցպահանջ» նամակների առեղծվածային հասցեատերերը նրա հետաքրքրությունն են շարժում և առիթ դառնում խորհելու սիրո, վստահության, ամուսնական հավատարմության ու ուրիշի գաղտնիքը բացահայտելու վտանգավոր հետևանքների մասին։ Նրա պատմության մեջ կարևոր տեղ ունի նաև կինը՝ Յուլիան։