«Սեմինոլների առաջնորդ Օցեոլան» ծագումով իռլանդացի գրող Մայն Ռիդի արկածային պատմավեպն է՝ հյուսիսամերիկյան սեմինոլների և նրա առաջնորդ Օցեոլայի հերոսական պայքարի մասին՝ ընդդեմ ամերիկյան նվաճողական քաղաքականության։ Վեպում շատ իրադարձություններ միանգամայն համապատասխանում են պատմական փաստերին։ Վեպն ունի 96 գլուխ։ Իրադարձությունները տեղի են ունենում 1830-ականների սկզբին, Ֆլորիդայում՝ Երկրորդ սեմինոլյան պատերազմի սկզբում և ընթացքում։ Գլխավոր հերոսը Ջորջ Ռենդոլֆն է՝ սնանկացած ագարակատիրոջ որդին, որի ընտանիքը Վիրջինիայից տեղափոխվել է Ֆլորիդա։ Նրա նախնիների մեջ եղել է նաև հնդկացի, ինչը այդ ժամանակ հպարտության առիթ էր համարվում Ամերիկայում։