Վեպը պատմում է տասնհինգամյա մի պատանու` Դիկ Սենդի և նրա ուղեկիցների արկածների մասին։ Դավաճանության հետևանքով Աֆրիկա ընկնելով` նրանք ենթարկվում են բազմաթիվ ծանր փորձությունների, ականատես լինում ստրկավաճառության զարհուրելի տեսարանների, բայց չեն կորցնում հոգու արիությունը և մարդկային արժանապատվությունը։