0ժ 11ր
Հեղինակ:
Կիմ Գաբրիելյան (2)
Ընթերցող: Հայկ Պետրոսյան (208)
Կատեգորիա:
Պատմվածք (423)
Տարիք: 16+
Անթաղ մնացած լռությունը պատմելու ավելի շատ բան ունի։ Այսօր դու ոչ-ոքի ասելիք չունես, բայց վաղը խրամատավորված լռությունը քո փոխարեն ամեն բան կպատմի։
Երբ սպանում ես ապրելու կամ հարազատիդ փրկելու համար, խիղճդ հանգիստ է։ Եւ այլևս կարևոր չէ, թե հաջորդ վայկրյանին հակառակորդի գնդակն իր շիկացած գրկի մեջ քեզ որ աշխարհը կտանի։ Անգամ ցավ չես զգում, երբ չես կարողանում միանալ յուրայիններիդ տարագիր երթին, որովհետև համոզված՝ նրանք գնում են դեպի այնքա՜ն հեռու ու այնքա՜ն մոտ Փրկության հանգրվանը։ Դրա համար չես արդյո՞ք կամավոր քո ձեռքը վերցրել ինքնաձիգը։
Փրկության ուղին շիտակ գծում են միայն չպայթած արկը և/կամ չկրակված գնդակը։
Շնորհակալություն ենք հայտնում արձակագիր Կիմ Գաբրիելյանին՝ իր պատմվածքները ձայնագրելու և էլեկտրոնային ու ձայնային տարբերակները մեր կայքում անվճար տեղադրել թույլատրելու համար։