3ժ 24ր
Հեղինակ:
Ալեքսանդր Կուպրին (19)
Ընթերցող: Նարեկ Բաղդասարյան (219)
Կատեգորիա:
Վիպակ (46)
Թարգմանիչ:
Արմեն Հովհաննիսյան (16)
Տարիք: 16+
Ալեքսանդր Կուպրինի «Օլեսյա» պատմվածքը գրվել է 1898 թվականին և մինչ այժմ համարվում է հեղինակի լավագույն ստեղծագործություններից մեկը։
Քաղաքային երիտասարդ ազնվական Իվան Տիմոֆեևիչը գալիս է այցելության Վոլինյան նահանգի Պերեբրոդ գյուղ և ընկղմվում մարդու և բնության ամբողջական միաձուլման պարզունակ մթնոլորտում, որտեղ քրիստոնեությունը հեշտությամբ գոյակցում է հեթանոսության հետ, իսկ քաղաքակրթության նվաճումների զարգացման մասին նշաններ անգամ չկան: Գյուղի գեղեցկուհի Օլեսյայի հետ հանդիպումը շրջում է երիտասարդի ամբողջ էությունը՝ նրան պարուրելով զգացմունքների իսկական հորձանուտի մեջ: Բայց մի՞թե նրանց սերը վիճակված է իրականություն դառնալ։