«Հայոց Պատմությունը», Մովսես Խորենացու գրած գլխավոր երկը, հայ միջնադարյան պատմագիտական մտքի գլուխգործոցներից մեկն է։ Պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի և հարևան երկրների պատմության և պատմական աշխարհագրության վերաբերյալ։ Բացառիկ դեր է ունեցել հայ հասարակական-քաղաքական մտքի, ազգային-քաղաքական գիտակցության ձևավորման մեջ։ Մովսես Խորենացին «հայոց պատմահայրն» է, «քերթողահայրը»։ Հայերը նրան տվել են այդ տիտղոսները, քանի որ նա մեզ է հասցրել հայոց ամբողջական պատմությունը՝ հայոց մեծերի ծննդաբանությունից մինչև իր ապրած ժամանակն