Book Cover

Մատյան սիրո

Հեղինակ: Թարյան Անահիտ (2)

Կատեգորիա: Պոեզիա (4)

Տարիք: 16+

Ի հակադրություն այս դժգույն ժամանակների և մռայլ իրականության՝ մարդկանց սրտերն ու հոգիները սիրով և երջանկությամբ պարուրող, լույսով ու հավատով համակող սիրային բանաստեղծությունների այս գողտրիկ ժողովածուն, որը կրում է «Մատյան սիրո» խորագիրը, անվանի բանաստեղծուհի Անահիտ Թարյանի ստեղծագործական նոր ձեռքբերումն ու անակնկալ նվերն է իր հավատարիմ ընթերցողներին: Այս գիրքն, իրավամբ, մի յուրօրինակ և իսկական սիրո մատյան է, որում սկզբից մինչև վերջ գեղարվեստական խոսքի գունեղ ներկապնակով ներկայացվում և փառաբանվում է մարդկային մեծ ու ճշմարիտ սերը՝ իր ամենաբազմազան դրսևորումներով, հույզերի և ապրումների տարատեսակ նրբերանգներով, աստվածատուր սիրո արևաճաճանչներով, որոնք լուսավորում են մեր կյանքն ու ջերմացնում վհատ հոգիները...

Ներբեռնել տարբերակները

Գնահատել և թողնել կարծիք

Թողեք առաջին կարծիքը

Մուտք կարծիք թողնելու համար